
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ազդարարել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում ազդարարել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին։
«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. Մնում է միայն վաղը երեկոյան պատասխանել՝ մեդալը ոսկի՞ է, թե՞ արծաթ»,-գրել է ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ալեքսանյանը 5։3 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյոյին։ Նա կպայքարի ոսկե մեդալի համար։