Հուլիսի 11-ի երեկոյան, մինչ կեսգիշեր, Երևանի կենտրոնում` ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում, իրականացվեց ուժեղացված ծառայություն: Միջոցառմանը ներգրավված էր 170 ոստիկան, կազմվել էր շարժական 35 խումբ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման զոհվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։
Հաղթանակը պետք է տեսնել, և ես տեսնում եմ այդ հաղթանակը, ու այն շատ հեռու չի․ Բագրատ Սրբազան
Իմ առաջին գործը եղել է Արցախից Քնարիկ մայրիկի առջև խոստում տալը, որ մենք միասին տուն ենք վերադառնալու․ Բագրատ Սրբազան
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Tehran Times-ում հրապարակած` «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդվածում հերքել է ԱՄՆ-ի և դաշնակիցների այն մեղադրանքները, թե Իրանի միջուկային ծրագիրը միտված է միջուկային զենքի ստեղծմանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։
Իմ առաքելությունը մեկ թիրախ ունի՝ սատանան, վիշապը, որը նստել է մեր ջրերի վրա և խմելով ցամաքեցնում է մեր կյանքը, Կոտայքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
Գաղտնիք բացեմ՝ միջոցառումների ժամանակ մեզ ոստիկանական չինովնիկներ են մոտենում և ասում են՝ ե՞րբ եք այս հարցը լուծելու․ Գառնիկ Դանիելյան
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու որոշումը։
Լեհաստանը դիտարկում է տարբերակ, որով կխոցի Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները։ Այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վաշինգտոնում ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում։
Ուկրաինան չեխական նախաձեռնության շրջանակում հուլիսին և օգոստոսին կստանա 50 հազարական զինամթերք։ Այս մասին հայտնում է CTK գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի նախագահ Պետր Պավելին։
Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությունը։
Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարևոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի և զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։
168.am-ն այսօր տեղեկացրել էր Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի մասին։ ՆԳՆ-ից մասնավորապես հայտնել էին ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացված ահազանգի մասին, ապա տեղեկացրել՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ։
Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին կոշտ հայտարարություն է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, իսկ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին անվանել է «Ռուսաստանի նախագահի փոքր շունը»։
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 82.18 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 85.03 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
«Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Եվ, ինչպես ասացինք, Մադրիդի ռազմավարական հայեցակարգում, Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։
ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Իշխանությունները չեն նահանջում նախորդ տարվանից հղացած ամառային արճարան-ճաշարանի գաղափարից։ Թերևս ՀՀ հպարտ քաղաքացիների հոգսն իրենց ուսերին առած իշխանավորները չեն ցանկանում ժամանցը կազմակերպելու առիթը բաց թողնել անգամ աշխատավայրում։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ոչ կամավոր է լքել իր հայրենիքը, ուստի պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները:
Եվրոպական ֆոնդային բորսաների հուլիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ բարդ իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ արևմտյան երկրներն իրավիճակը սրելու բացահայտ փորձեր են ձեռնարկում։
Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։