Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 2 զոհ, 28 տուժած

Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IHA գործակալությունը։

«Մեկօրյա շրջագայության մեկնած տեղացիներին տեղափոխող ավտոբուսը Աքյակա քաղաքում բախվել է կայանված երեք ավտոմեքենայի և կանգ է առել միայն տան պատին հարվածելուց հետո։ Ավտոբուսի մի քանի ուղևորներ դուրս են թռել վթարված տրանսպորտային միջոցից, մի քանիսը հայտնվել են սեղմված վիճակում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խափանվել են ավտոբուսի արգելակները։ Նախնական տվյալով ՝ վթարի զոհ է դարձել երկու մարդ, 28-ը տուժել են, որոնցից չորսի վիճակը ծանր է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031