Բաժիններ՝

Evolution Gaming Georgia-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Լեյբորի» արհմիության նախագահ Գիորգի Դիասամիձեն ասել է, որ ժամը 12-ից մեկարկած բողոքի ցույցը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը չի կատարել աշխատակիցների պահանջները։ Նրա խոսքով, աշխատակիցներից մի քանիսն արդեն դադարեցրել են աշխատանքը։

Գործադուլավորների պահանջներն են՝ աշխատավարձերի բարձրացումն ու արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծումը։ Նրանք նաև ընկերությանը մեղադրում են աշխատակիցների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մեջ։ Ընկերության և նրա աշխատակիցների միջև վեճը սրվել է այն բանից հետո, երբ հրապարակվեցին Evolution Gaming Georgia մենեջերների նամակները, որտեղ նրանք խտրական արտահայտություններ են անում աշխատակիցների նկատմամբ:

Evolution Gaming Georgia-ն արձագանքել էր վերոնշյալ հաղորդագրություններին: Ընկերության հաղորդագրության մեջ կարդում ենք. «Ձեռնարկվել են համապատասխան գործողություններ՝ խնդրի աղբյուրը պարզելու և ամենախիստ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»։ Ընկերության հայտարարության մեջ ոչինչ չէր ասվում աշխատողների համար արդար, արժանապատիվ աշխատանքային միջավայրի ստեղծման և վարձատրության պահանջների մասին։

Evolution Gaming-ը՝ ազարտային խաղերի ծառայությունների համաշխարհային մատակարարը, Վրաստանում խոշորագույն գործատուներից մեկն է։ Ընկերության 2023 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն, ընդհանուր եկամուտը գերազանցել է 1,8 միլիարդ եվրոն, իսկ զուտ շահույթը գերազանցել է 1,07 միլիարդ եվրոն։ Evolution-ի անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ խումբն ունի 17 հազար 763 աշխատակից, որոնցից ամենաշատը՝ 6 823 աշխատակիցները, աշխատում են ընկերության վրացական Evolution Gaming Georgia-ի դուստր ձեռնարկությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս