Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին

Լեհաստանը դիտարկում է տարբերակ, որով կխոցի Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները։ Այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վաշինգտոնում ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում։

«Այս փուլում դա գաղափար է, մեր պայմանագրով ասվում է, որ մենք կուսումնասիրենք այս գաղափարը», – հայտնել է Սիկորսկին։

Նա նաև հավելել է, որ ուկրաինացիները դեմ չեն լինի, եթե Լեհաստանը հրթիռներ խոցի Ուկրաինայի տարածքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031