Բաժիններ՝

Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման զոհվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Խան Յունիսի Ալ-Մավասի շրջանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 20, տուժել՝ ավելի քան 90 մարդ։

Իսրայելական բանակի Galei-Tzahal ռադիոկայանը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում Խան Յունիս շրջանում իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեյֆը, իսկ գրոհի հետևանքները դեռևս հայտնի չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031