ԱԺ ամառային սրճարան-ճաշարանն ուժի մե՞ջ է. ԱԺ-ն 11 միլիոն 500.000 դրամով ամառային սրճարանի տաղավար է պատվիրել

Իշխանությունները չեն նահանջում նախորդ տարվանից հղացած ամառային արճարան-ճաշարանի գաղափարից։ Թերևս ՀՀ հպարտ քաղաքացիների հոգսն իրենց ուսերին առած իշխանավորները չեն ցանկանում ժամանցը կազմակերպելու առիթը բաց թողնել անգամ աշխատավայրում։

Այսպիսով, տեղեկացանք, որ Ազգային ժողովը վերջերս կնքված պայմանագրով իր կարիքների համար ամառային սրճարանի տաղավարի (բար) ձեռքբերում է պատվիրակել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ից։ Էլեկտրոնային աճուրդ գնման ընթացակարգով այս գնումն արժեցել է 11 միլիոն 500 հազար դրամ։

Իհարկե, Ազգային ժողովի տարածքում բացօթյա սրճարան կառուցելու համար տաղավարի գնմանը նախորդել են նաև բյուջեից գումար պահանջող այլ աշխատանքներ ևս, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Դեռ նախորդ տարի էր մամուլը տեղեկացրել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է, որ մինչեւ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերը, սրճարանն արդեն պատրաստ լինի, սակայն սրճարանի կառուցման աշխատանքները ձգձգվել էին շինկազմակերպության հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծարման պատճառով, քանի որ ԱԺ-ն բախվել էր մրցույթը շահած ընկերության անբարեխիղճ աշխատանքի ու ժամկետների խախտման հետ։

Կարդացեք նաև

Ի դեպ, դեռ պարզ չէ, թե որ ընկերությունն ու ինչ պայմաններով է շահագործելու կառուցվող ճաշարանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031