«Արևմուտքը ձգտում է ոչ միայն «սեպ խրել», այլև Հայաստանին հեռացնել դաշնակիցներից»․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ բարդ իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ արևմտյան երկրներն իրավիճակը սրելու բացահայտ փորձեր են ձեռնարկում։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ոչ միայն «սեպ խրել», այլև Հայաստանին հեռացնել դաշնակիցներից։

«Սա, բնականաբար, հստակ գիտակցում են բոլոր գործընկերները»,- ասել է Վասիլևը՝ շեշտելով, որ նման իրավիճակների օրինակներ տեսնում են նաև Վրաստանում։

«Մեզ չեն կարող չանհանգստացնել ու չմտահոգել Երևանում արտաքին խաղացողների և ղեկավարության գործողությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն Հայաստանի ներսում, այլև կարող են սրել իրավիճակը դրա սահմաններից դուրս», – ասել է Վասիլևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031