Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին. Լյու Պենյույ
Չինաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ ամերիկյան վարչակազմի կողմից կիրառվող սահմանափակումներին, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով որոշ չինացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումները։
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտի հայտարարած սահմանափակող միջոցները միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների կարգավորման հիմնարար նորմերի կոպիտ խախտում են:
«Չինաստանը կտրականապես մերժում և դատապարտում է դրանք», – ընդգծել Է դիվանագետը ՝ նշելով, որ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի, Տիբեթի ինքնավար շրջանի և Հոնկոնգի հետ կապված հարցերը Չինաստանի ներքին գործն են, և ոչ մի արտասահմանյան պետություն դրանց միջամտելու իրավունք չունի:
Չինաստանի դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղարը նշել է, որ Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել վարկաբեկումը և վերացնել չինացի պաշտոնյաների նկատմամբ անօրինական միակողմանի պատժամիջոցները: