Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50.000-ական զինամթերք
Ուկրաինան չեխական նախաձեռնության շրջանակում հուլիսին և օգոստոսին կստանա 50 հազարական զինամթերք։ Այս մասին հայտնում է CTK գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի նախագահ Պետր Պավելին։
Հյուսթոնում ելույթի ժամանակ նախագահը նաև նշել է, որ Կիևը սեպտեմբերից մինչև տարեվերջ ամսական կստանա 80-100 հազար զինամթերք։
Հունիսի վերջին Չեխիայի պաշտպանության նախարար հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն ստացել է տասնյակ հազարավոր զինամթերք Պրահայի կողմից վերահսկվող նախաձեռնության միջոցով։
Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան ապրիլին հայտնել էր, որ չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինայի համար 500 հազար արկ է գտնվել։ Այդ զինամթերքից գրեթե 200 հազարի գնման պայմանագրեր են կնքվել։ Նրա խոսքով՝ մնացած 300 հազար պարկուճի գնման պայմանագրերը կկնքվեն մոտ ժամանակներս։ Ներկայումս նախաձեռնությանը մասնակցում է 18 երկիր։