Բաժիններ՝

Եվրո-2024. Իսպանիան հաղթեց Գերմանիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում Իսպանիան մրցեց Գերմանիայի հետ:

Շտուտգարդում կայացած խաղի մեկնարկում թիմերն արագ գրոհներ էին կազմակերպում ու հստակ էին գործում պաշտպանությունում: Հանդիպման 8-րդ րոպեին Իպսնաիայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց թիմի առաջատարներից Պեդրին: Գերմանիայի ընտրանին հիմնականում դիրքային գրոհներ էր կազմակերպում, իսկ իսպանացիները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա:

Երկրորդ կեսի մեկնարկին` 51-րդ րոպեին, Իսպանիան իրացրեց իր պահը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Օլմոն: Գերմանիային հաջողվեց հավասարեցնել հաշվի տարբերությունը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Վիրցը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ վերջին վայրկյաններին Իսպանիայի հավաքականի համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Մերինոն:

Իսպանիա-Գերմանիա` 2:1

Կիսաեզրափակիչում Իսպանիան կխաղա Պորտուգալիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս