Բաժիններ՝

Սնկով ապուր

Բաղադրիչները՝

  • 300 գ շամպինյոն
  • 4 բաժակ ջուր
  • 100 գ վարսակի փաթիլներ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 ճ/գ մաղադանոսի կտրտած տերևներ
  • 2 ճ/գ բուսական յուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Շամպինյոնների վրա լցրեք սառը ջուրը, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի, 20 րոպե եփեք: Սունկը քամեք, ապա կտրատեք: Արգանակը հովացրեք:

Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, տապակեք յուղի մեջ:

Կարդացեք նաև

Սնկի արգանակը հասցրեք եռման աստիճանի, ավելացրեք սունկը, տապակած գազարն ու սոխը, լցրեք վարսակի փաթիլները, աղ արեք ու 15 րոպե եփեք:

Մատուցելիս վրան ցանեք մաղադանոսի կտրտած տերևները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031