
Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է. Ֆահրեթթին Ալթուն

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մասնակցել է թուրքական պետական լրատվական «Anadolu Ajansı» գործակալության կողմից կազմակերպված «Թղթակից. թվային ժամանակաշրջանում լրագրության վերաիմաստավորման համաժողովի» շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրա շրջանակներում ունեցած ելույթում Ալթունն անդրադարձել է Ուկրաինա-Ռուսաստան զինված հակամարտությանը և այն անվանելով պատերազմ, նշել է, որ կողմերի համար Թուրքիան վստահելի ֆիգուր է եղել:
«Թուրքիան մշտապես արդար խաղաղության կողմնակիցն է»,-հավելել է նա:
Ըստ Ալթունի, Թուրքիան այսօր աշխարհում կարողանում է օրակարգ սահմանել և դրա գործընթացներում լինել առաջնորդող երկրի դերում: