ԱՄՆ և Թուրքիան նախատեսում են 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրեր կնքել
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեսպանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն ընդհանուր տեսլական՝ կապված երկու ազգերի բարօրության և բարգավաճման հետ, և քաղաքական տեսանկյունից երկու երկրները գտնվում են լավ ժամանակաշրջանում։
Ըստ Միլլերի, Թուրքիայում գործում են 2000-ից ավելի ամերիկյան կազմակերպություններ և ցանկություն կա, որպեսզի ավելի շատ թուրքական կազմակերպություններ ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում։
Միլլերը նաև նշել է, որ ԱՄՆ և Թուրքիայի օրակարգային հարցերի թվում են օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրերի կնքումը։