Բաքուն ու Անկարան Ադրբեջանում զինտեխնիկայի կամ մասերի համատեղ արտադրություն կհիմնեն․ Հասանով

«Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է»,- ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ու АзТВ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը կապված են միմյանց հետ, համատեղ գործունեություն են ծավալում՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝ «Մեկ ազգ, երկու պետություն և մեկ բռունցք»։

Մեծ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության ոլորտում, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ շուտով Ադրբեջանում ժամանակակից զինտեխնիկայի կամ դրանց մասերի համատեղ արտադրություն կկազմակերպվի։

Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Բայրաքթարի» մասին է՝ Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են բարձր տեմպերով։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930