Բաժիններ՝

Հավի կրծքամիսը՝ պանրի սոուսով

Բաղադրիչները՝

  • 6 հատ հավի կրծքամիս
  • 4 ճ/գ կարագ

Սոուսի համար

  • 200 գ քերած պարմեզան պանիր
  • 1 բաժակ թանձր սերուցք
  • 1/2 բաժակ հավի արգանակ
  • 2 ճ/գ մարտինի
  • 2 ճ/գ կիտրոնի քերած կեղև
  • 1 ճ/գ կիտրոնի հյութ
  • աղացած սպիտակ պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը ծեծեք, աղ ու պղպեղ արեք և կարագի մեջ տապակեք մինչև պատրաստ լինելը: Տապակելու ընթացքում առաջացած հեղուկը լցրեք պնակի մեջ, հովացրեք:

Կարդացեք նաև

Սոուսի համար մարտինին խառնեք կիտրոնի կեղևի ու հյութի հետ, 5 րոպե տաքացրեք:

Ավելացրեք սերուցքը, արգանակը, կրծքամսի տապակելուց հետո մնացած հեղուկը, քերած պանրի կեսը, աղ ու պղպեղ արեք, էլի տաքացրեք:

Մատուցելիս հավի կրծքամիսը տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու քերած պանիրը:

Մատուցեք տապակած լոլիկի ու սպագետտիի հետ մեկտեղ:

Տեսանյութեր

Լրահոս