Զելենսկին ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրել է թելեգրամյան իր ալիքում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ գագաթնաժողովին ներկա կլինեն շուրջ 100 երկրներ և միջազգային կազմակերպություններ:

«Առջևում երկու օր ակտիվ աշխատանք կա աշխարհի բոլոր անկյուններից եկած երկրների, տարբեր ժողովուրդների հետ, որոնք, սակայն, միավորված են ընդհանուր նպատակով ՝ մոտեցնել արդար և երկարատև խաղաղությունն Ուկրաինայի համար»,-նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս