Բաժիններ՝

Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն՝ համարելով, որ դա է հակամարտությունը լուծելու միակ ճանապարհը։

«Մենք կոչ ենք անում եվրոպական բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինը, քանի որ, մեր կարծիքով՝ հակամարտությունը այլ լուծում չունի», – այս մասին Սանչեսն ասել է Իսպանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Նա ընդգծել է, որ Մադրիդը գործադրում է բոլոր ջանքերը՝ դադարեցնելու արյունահեղությունը Գազայի հատվածում։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կարևոր է համարել Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի որոշումը՝ կոչ անելով մյուս երկրներին հետևել Մադրիդի օրինակին։

Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան մայիսի 28-ին Պաղեստինը պաշտոնապես ճանաչել են որպես անկախ պետություն։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստինի անկախ պետությունը՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում նրա մայրաքաղաքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս