«Որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների փոփոխություն չենք ընդունում». Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնակատար

Ստամբուլում գտնվող Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տված հարցազրույցում, պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցությունների ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին, նշել է.

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է տարածաշրջանի զարգացման հիմքեր ստեղծել, սակայն որևէ պարագայում տարածաշրջանում սահմանների ու ժողովրդագրության փոփոխություն չենք ընդունում»:

Հիշեցնենք, որ Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Բանգլադեշը, Եգիպտոսը և Նիգերիան մասնակցում են Ստամբուլում D-8 գագաթնաժողովին՝ նվիրված Գազայի իրավիճակին:

Տեսանյութեր

Լրահոս