Ուկրաինան կանգնած է Ռուսաստանի հետ պատերազմի նոր փուլի առջև։ Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մայիսի 3-ի մամուլի ազատության համաշխարահային օրվա առթիվ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մամուլի ազատության համաշխարահին ինդեքսի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան 180 երկրների ցանկում զբաղեցնում է 158-րդ տեղը, իսկ 2023-ին զբաղեցրել էր 165-րդ տեղը։
Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։
Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում երկիրը ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի առանձնատների գազասպառողների,
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։
Պետական եկամուտների կոմիտեն հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով օրերս գնել է պլանշետներ։ Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Samsung Galaxy Tab S9, Samsung LLC մոդելի 60 պլանշետի համար ՊԵԿ-ը վճարելու է 26 միլիոն 820 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով համարձակորեն բոյկոտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դիրքավորվելով՝ որպես արևմտամետ երկիր, չստանալով դրա դիմաց Արևմուտքից որևէ էական բան, համապատասխանաբար շփումներ են փորձում կառուցել նաև ադրբեջանամետ Ուկրաինայի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց, այսպես կոչված` օֆշորների մասին օրենքի վրա և դիտողություններով խորհրդարան վերադարձրեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տրանսպորտի վրա կրկին կարելի է տեսնել քաղբանտարկյալների լուսանկարները։ Նրանք ամենուրեք են։
Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը մայիսի 2-ին ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարությամբ դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով խորհրդական Դերեկ Շոլեին:
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ԳԴՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամների էլեկտրոնային փոստի հաշիվների ենթադրյալ կոտրման հետ, ինչի համար Բեռլինը ավելի վաղ ռուսական կողմին էր մեղադրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել Կիրանց։ Արդեն երկրորդ օրն է՝ նա չի կարողանում գյուղ մտնել։
Դատական գործ, որտեղ չկա իրավաբանություն, բայց առկա է քաղաքական հանձնարարություն ու քաղաքական ուղղորդումներ:
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Մայիսի 1-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի քանի ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնց մեջ կան նաև կրկնություններ: 168.am-ն առանձնացրել է դրանք:
Կրեմլը վտանգավոր է համարում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը ռուսական օբյեկտների վրա գրոհների համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի մասին:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ Տավուշի մարզում ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի «գրավման» մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։
Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներ։
Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Այդ հարցը լուրջ անհանգստություն է պատճառել նաև միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին:
Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:
Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝ սկզբունքայնության և հետևողականության համար:
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից: