Բանակը չի կարող դուրս գալ. Սահմանապահների ծառայության վայրը բանակի պատասխանատվության գոտի է. ԳՇ պետ

Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Տավուշում սահմանազատված հատվածներում սահմանապահ ուժերի տեղակայմանը և ՀՀ զինված ուժերի ծառայությանը:

«Սահմանապահ ուժերն իրականացնում են իրենց ծառայությունը, Զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Հակադարձմանը՝ զինված ուժերն իրենց զբաղեցրած դիրքերից դո՞ւրս են եկել արդեն, ԳՇ պետը մասնագիտական ուղղումներ է արել:

«Էդ հարցերը մի ուղղեք, զբաղեցրած դիրքերից զինված ուժերը դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, ԶՈՒ-ին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: Իսկ ինչ վերաբերում է դիրքին, դուք մարտավարական օղակի մասով ինձ հարց եք տալիս: ԶՈՒ գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում, և ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսին գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշտին նշանակում են հենակետ, գումարտակին՝ շրջան: Մենք մեր սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած ենք և կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:

Հարցին՝ մենք ունեցե՞լ ենք հենակետ կամ դիրք, որից հետ ենք քաշվել, Ասրյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր ուղղությունում, օպերացիոն ուղղությունում, օպերատիվ ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ՝ զինված ուժերի խնդիրների իրականացման համար: Սահմանապահ զորքերն այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել պաշտպանություն: Այսինքն, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրը կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս