Բաժիններ՝

Պայմանը

Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում.

– Ես քեզ հնարավորություն եմ տալիս, այսինքն` ցույց կտամ այն լեռը, որտեղ անսահաման ոսկի ու արծաթ է թաքցված, բայց մի պայման ունեմ` մահվանդ մահճում հոգիդ ինձ պիտի հանձնես:

Արհեստավորը մտածում է և պատասխանում.

– Առաջին հայացքից լավ առաջարկ է թվում` այս աշխարհում հարստության, մեծ ունեցվածքի մեջ կապրեմ… Բայց քառասուն տարի ապրեցի և այն կարծես մեկ ակնթարթի պես անցավ, ևս քառասուն տարի մեկ ակնթարթի պես կապրեմ ու կանցնի, իսկ այնուհետև հավիտյան քո ձեռքում տանջվե՞մ… Ավելի լավ է` շարունակել թեկուզ նեղությամբ ապրել և վաստակել, բայց հետո Աստծու մոտ հավիտյանս ուրախ ու երջանիկ ապրել:

Կարդացեք նաև

Սատանան ձգտում է գայթակղել իրավիճակային, ժամանակավոր հնարավորություններով, բայց հավիտենության մեջ մարդու հոգին կործանել: Սթափ լինենք և մնայուն ու հավիտենական հնարավորություններ ձեռք բերենք:

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031