Մադուրոն բարեկամական է անվանել Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին, որը,նրա գնահատմամբ, տեղի է ունեցել հարգալից, բարեկամական տոնով և նպաստել է երկու երկրների միջև երկխոսությանը։
«Ես հեռախոսազանգ եմ ստացել և խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցն ընթացել է հարգալից տոնով, նույնիսկ եղել է բարեկամական», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցի բնույթը վկայում է «երկու պետությունների միջև հարգալից երկխոսության» մասին։Վենեսուելայի ղեկավարը հայտնել է, որ իրեն «դուր չի գալիս միկրոֆոնային դիվանագիտությունը, և կարևոր բաները պետք է մնան գաղտնի մինչև իրականություն չդառնան»։ Նա ողջունել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական երկխոսությունը և նշել Վենեսուելայի խաղաղության ձգտումը։
«Կեցցե՛ երկխոսությունը, դիվանագիտությունը և խաղաղությունը», – անգլերենով ասել է Մադուրոն։Հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ին, գաղտնի էր պահվել։ Զրույցի մասին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները միայն նոյեմբերի 30-ին էին հաստատվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
