Պուտինը Հնդկաստանը անվանել է մեծ տերություն

Հնդկաստանը մեծ տերություն է և չի կարելի նրան վերաբերվել որպես բրիտանական գաղութի: Այս մասին, ինպես հաղորդում է РИА Новости-ն, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հնդկաստանը, հասկացել է, որ Հնդկաստանի հետ չի կարելի այնպես խոսել, ինչպես 77 տարի առաջ։ Հնդկաստանը մեծ տերություն է, այլ ոչ թե բրիտանական գաղութ։ Եվ բոլորը ստիպված կլինեն հաշտվել դրա հետ»,- ասել է Պուտինը հնդիկ լրագրողների հետ հարցազրույցում, որի հատվածները ցուցադրվել են India Today YouTube-ալիքում։

Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031