Վիթքոֆն Ուշակովին խորհուրդներ տալիս՝ ինչպես Պուտինը խոսի Թրամփի հետ և թե ինչպես պատրաստեն 28-կետանոց «Թրամփի պլանը», որն ըստ էության կազմել են ռուսները. Աբրահամյան

Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թե ինչպես է Թրամփի հատուկ բանագնաց Վիթքոֆն Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին խորհուրդներ տալիս ինչպես Պուտինը խոսի Թրամփի հետ և թե ինչպես պատրաստեն 28-կետանոց «Թրամփի պլանը», որն ըստ էության կազմել են ռուսները։ Տրամաբանության նմանություններ հայ-ադրբեջանական «Թրամփի Ուղի» գործարքի հետ։

Բլումբերգ գործակալության հրապարակած տեղեկատվական արտահոսքը ստորև․

[Հեռախոսազանգ]

Սթիվ Վիթքոֆ․ Բարև, Յուրի։

Յուրի Ուշակով․ Այո, Սթիվ, բարև, ոնց ես։

Վիթքոֆ․ Լավ եմ, Յուրի։ Դու ոնց ես։

Ուշակով․ Ես լավ եմ։ Շնորհավորում եմ, ընկեր։

Վիթքոֆ․ Շնորհակալություն։

Ուշակով․ Դու հիանալի ես աշխատել։ Հոյակապ էր. Շատ շատ շնորհակալություն։ Շնորհակալություն, շնորհակալություն։

Վիթքոֆ․ Շնորհակալություն, Յուրի, և շնորհակալություն ձեր աջակցության համար։ Ես գիտեմ, որ ձեր երկիրը աջակցում էր դրան, և ես շնորհակալ եմ ձեզ։

Ուշակով․ Այո, այո, այո։ Այո։ Տեսնում ես, հենց դրա համար մենք դադարեցնում ենք առաջին ռուս-արաբական գագաթաժողովի կազմակերպումը։

Վիթքոֆ․ Այո։

Ուշակով․ Այո, որովհետև մենք կարծում ենք, որ դուք իրական աշխատանք եք կատարում տարածաշրջանում։

Վիթքոֆ․ Լսի, ես քեզ մի բան ասեմ։ Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք լուծել ռուս-ուկրաինական հարցը, բոլորը ուրախությունից կթռչեն։

Ուշակով․ Այո, այո, այո։ Այո, ձեզ միայն մի խնդիր է պետք լուծել։ [ծիծաղում է]

Վիթքոֆ․ Ո՞ր։

Ուշակով․ Ռուս-ուկրաինական պատերազմը։

Վիթքոֆ․ Գիտեմ։ Ինչպե՞ս լուծենք դա։

Ուշակով․ Ընկերս, ինձ պետք է պարզապես քո խորհուրդը։ Ի՞նչ ես կարծում, օգտակար կլինի՞, եթե մեր ղեկավարը զանգահարի։

Վիթքոֆ․ Այո, կարծում եմ՝ կլինի։

Ուշակով․ Կարծում ես։ Իսկ երբ, ըստ քեզ, դա հնարավոր կլինի։

Վիթքոֆ․ Կարծում եմ՝ հենց երբ դուք առաջարկեք, իմ ղեկավարը պատրաստ է դա անել։

Ուշակով․ Լավ, լավ։

Վիթքոֆ․ Յուրի, Յուրի, ահա թե ինչ կանեի ես։ Իմ առաջարկությունը։

Ուշակով․ Այո, խնդրում եմ։

Վիթքոֆ․ Ես պարզապես կզանգահարեի ու կշնորհավորեի նախագահին [Թրամփի] այդ ձեռքբերման համար, կասեի, որ մենք աջակցել եք նրան, որ մենք հարգում եք իրեն որպես խաղաղության մարդ, և շատ ուրախ ենք, որ դա տեղի է ունեցել։ Ես այդպես կանեի։ Կարծում եմ՝ դա շատ լավ քայլ կլինի։
Որովհետև, թույլ տուր ասեմ, թե ինչ եմ ասել նախագահին։ Ես նախագահին ասել եմ, որ դուք, որ Ռուսաստանը միշտ ցանկացել է խաղաղության համաձայնություն։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Ես նախագահին (Թրամփին) ասել եմ, որ հավատում եմ դրան։

Եվ կարծում եմ, որ խնդիրն այն է, որ մենք ունենք երկու երկրի, որոնք դժվարանում են հասնել փոխզիջումների, և երբ մենք դա անենք, մենք կհասնենք խաղաղ համաձայնության։ Ես նույնիսկ կարծում եմ, որ գուցե մենք կառաջարկենք մի բան, ինչպիսին է 20 կետից բաղկացած խաղաղության պայմանագիր, ինչպես արեցինք Գազայում։ Մենք կազմեցինք Թրամփի 20 կետանոց պլանը, և կարծում եմ, որ գուցե նույնը անենք նաև ձեզ հետ։ Էսպիսի մի բան ի նկատի ունեմ։

Ուշակով․ Լավ, լավ, ընկերս։ Ես կարծում եմ՝ հենց այդ հարցը մեր առաջնորդները կարող են քննարկել։ Լսիր, Սթիվ, համաձայն եմ քեզ հետ, նա [Պուտինը] կշնորհավորի, կասի, որ պարոն Թրամփը իսկական խաղաղարար է և այդպես շարունակ։ Ահա թե ինչ նա կասի։

Վիթքոֆ․ Բայց ահա, իմ կարծիքով, ևս մի բան ավելի հրաշալի կլինի։

Ուշակով․ Լավ, լավ։

Վիթքոֆ․ Իսկ եթե… լսեք ինձ…

Ուշակով․ Ես դա կքննարկեմ իմ ղեկավարի հետ, հետո կպատասխանեմ քեզ։ Լա՞վ։

Վիթքոֆ․ Այո, որովհետև լսի՝ ինչ եմ ասում։ Ես պարզապես ուզում եմ, որ դու ասես դա նախագահ

Պուտինին, որովհետև գիտես՝ ես նրա նկատմամբ ամենախոր հարգանքն ունեմ։

Ուշակով․ Այո, այո։

Վիթքոֆ․ Գուցե նա ասի նախագահ Թրամփին․ «գիտեք, Սթիվը և Յուրին քննարկել են շատ նման 20- կետանոց պլան խաղաղության հասնելու համար, և դա կարող է մի փոքր առաջ շարժել իրավիճակը փակուղուց»։

Մենք բաց ենք նման բաների համար՝ ուսումնասիրելու, թե ինչ է անհրաժեշտ խաղաղ համաձայնության համար։ Իսկ ես ձեզ ասում եմ՝ ես գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի համար՝ Դոնեցկը [Դոնեցկի շրջանը] և գուցե մի ևս մի հատվածում [ձեզ] տարածքային զիջում։ Բայց բեր խոսենք, լավատես լինենք ու մենք կհասնենք համաձայնության։ Եվ կարծում եմ, Յուրի, նախագահը ինձ մեծ ազատություն և լիազորություններ կտա համաձայնության հասնելու համար։

Ուշակով․ Պարզ է…

Վիթքոֆ․ …և եթե մենք կարողանանք ստեղծել նման հնարավորություն, այն բանից հետո, երբ ես իրեն կտեղեկացնեմ, որ խոսել եմ քեզ հետ, որ մենք զրուցել ենք այս ամենի մասին, և կարծում եմ՝ սա կարող սկիզբ է որևէ լուրջ բան խելքի բերելու։

Ուշակով․ Լավ, լավ է հնչում։ Լավ է հնչում։

Վիթքոֆ․ Եվս մի բան․ Զելենսկին ուրբաթ գալիս է Սպիտակ տուն։

Ուշակով․ Գիտեմ (ծիծաղում է):

Վիթքոֆ․ Ես լինելու եմ այդ հանդիպմանը։ Նրանք ուզում են, որ ես այնտեղ լինեմ։ Բայց կարծում եմ՝ եթե հնարավոր է, լավ կլինի, որ [Պուտինը] խոսի [Թրամփի] հետ մինչև այդ ուրբաթօրյա հանդիպումը։

Ուշակով․ Մինչև ուրբաթ, հա՞։

Վիթքոֆ․ Այո։

Ուշակով․ Լավ, լավ։ Ես հասկացա քո խորհուրդը։ Կքննարկեմ դա իմ ղեկավարի հետ, և հետ կզանգեմ քեզ։

Վիթքոֆ․ Լավ, Յուրի, կխոսենք։

Ուշակով․ Հոյակապ։ Շնորհակալություն։

Վիթքոֆ․ Ցտեսություն։

Ուշակով․ Ցտեսություն։

Ինչպես գիտենք, մեկ օր անց Պուտինն իսկապես զանգահարում է Թրամփին և զրույցի պաշտոնական տեղեկությունը արտացոլում է վերոնշյալ զրույցի բովանդակությունը։

Իսկ հիմա՝ Վիթքոֆի և Պուտինի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Կիրիլ Դմիտրևի հետ Մայամիում երկօրյա ոչ պաշտոնական հանդիպում-բանակցություններից հետո տեղի ունեցած վերջինիս զանգը Ուշակովի հետ, որի վերծանումը նույնպես հրապարակվել է որպես հուսալի աղբյուրից տեղեկատվական արտահոսք Բլումբերգ գործակալության կողմից։

[Հեռախոսազանգ]

Ուշակով․ Ալո։

Դմիտրիև․ Յուրի Վիկտորովիչ։

Ուշակով․ Այո, Կիրիլ Ալեքսանդրովիչ, դե ես արդեն ամեն բան ուղարկել եմ (28-կետանոց փաստաթղթի պլանը)։ Վաղն արդեն այնտեղ կխոսենք։

Դմիտրիև․ Դե, շատ լավ։ Այո, այո։ Ես հիմա Սաուդյան Արաբիայում եմ, բայց ինձ թվում է՝ սա շատ կարևոր է, այո, որովհետև սա շատ լավ ու ճիշտ ճանապարհ է դեպի առաջ։

Ուշակով․ Դե, պետք է հնարավորինս մաքսիմալ սեղմել, ինչպե՞ս ես կարծում։ Իսկ փոխանցելու առումով՝ ի՞նչ կա փոխանցելու։

Դմիտրիև․ Չէ տեսեք։ Ինձ թվում է՝ այս մեր կազմած փաստաթուղթը պարզապես կձևակերպենք որպես մեր դիրքորոշում, և ես պարզապես ոչ ֆորմալ ձևով այն կփոխանցեմ, դե որպես ամբողջությամբ ոչ ֆորմալ, իսկ նրանք թող դա ներկայացնեն որպես իրենց կազմածը։ Բայց կարծում եմ, որ նրանք ամբողջությամբ մեր տարբերակը չեն վերցնի, բայց ամենաառավելագույնը որքան հնարավոր է՝ մոտ սրան։

Ուշակով․ Դե հենց դա է խնդիրը, որ կարող են լրիվ չվերցնել, բայց ասեն, որ դա մեզ հետ համաձայնեցված է։ Ահա թե ինչից եմ վախենում։

Դմիտրիև․ Չէ, չէ՛, չէ՛։ Դա հաստատ՝ ես կգործեմ ուղիղ ձեր ասածով ու ինչպես դուք կասեք բառ առ բառ, ես այդպես էլ կներկայացնեմ։

Ուշակով․ Դե նրանք հետո այն [ռուսների կազմած փաստաթուղթը] կարող են որոշակի վերափոխել ու վերջ։ Դե համենայնդեպս կա նման վտանգ։ Դե լավ, ոչինչ։ Կտեսնենք։

Դմիտրիև․ Դե ինձ էլ է թվում, որ այսպես… Եվ հետո դուք էլ կարող եք Սթիվի [Վիթքոֆ] հետ խոսել այս փաստաթղթի մասին։ Այսինքն, մենք ամեն ինչ շատ զգույշ ու գեղեցիկ կարող ենք անել։

Ուշակով․ [անհասկանալի]

Դմիտրիև․ Շատ շնորհակալություն, Յուրի Վիկտորովիչ։ Ցտեսություն։

Հիմա մոտավորախես պարզ է դառնում, որ հիմնականում ռուսական ձեռքով գրված 28 կետերը, որոնք Յեռմակ-Ռուբիո երեկվա հանդիպման արդյունքում կրճատվել են 19-կետի, որոնք էլ, սակայն, կարծես թե ոչ Պուտինի և ոչ Թրամփի կողմից դրական արձագանքի չեն արժանացել, ռուսական կողմն իսկ հենց առաջարկել է անվանել «Թրամփի պլան»։

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի ի սկզբանե ակտիվ ներգրավվածությունը Թրամփի ադմինիստրացիայի հետ, Թրամփի շրջապատի հետ նույնիսկ մինչև ընտրությունները։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում օգոստոսի 8-ի կնթված փաստաթղթի վերաբերյալ «լեզվից սայթակած» արտահայտությունն առ այն, որ «ծանոթացել ենք փաստաթղթին, ամեն բառը թարգմանել ենք» ու հասկացել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է մեր շահերին արտահայտությունը, ես չեմ բացառում, այսինքն իմ մասնագիտական ինտուիցիան ենթադրել, որ Թրամփ-Ալիև աշխատանքն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շատ ավելի շուտ է սկսվել և որ հավանաբար հենց ադրբեջանական կողմի առաջարկն է եղել այն անվանել «Թրամփի ուղի»՝ ակուռատ ռուսական մոդելով՝ օգտվելով Թրամփի անձնական էկոն շոյելու և նրան մեծն խաղաղարարար կարգելու հնարքը, բայց տակիս՝ ստանալով ցանկացածը։

Պարզ ասած՝

Ա) ռուսները կազմում են Ուկրաինայի հետ պատերազմի 28-կետանոց պայմանագրի սևագիրը, բայց առաջարկում են այն անվանել «Թրամփի պլան», իբր որ հենց ամերիկյան առաջարկ է, որ ստացվի։

Բ) ազերիները բանակցում են ամերիկացիների հետ, ասում, որ Թրամփը կարող է «հեշտ տարբերակով» իր խաղաղություններ հաստատելու հավաքածուն լրացնել հայ-ադրբեջնականով, ու նույնիսկ բիզնես անել դրա վրա (ինչպես ուկրաինական փաստաթղթի տարբերակում է), և բավարարելով Ադրբեջանի միջանցքային կարիքները՝ անվանել այն պատվական Թրամփի միջանցք անվանմամբ, ինչին նաև հայերը կողմ կլինին (հըլը ու չլինեն)։

Եվ նախնական համաձայնության հիման վրա արդեն իսկ հրավիրում են հայկական կողմին, ինչպես ասում է ՆՓ-ն՝ «ծանոթացնում են» ծրագրին և կնքում «գեղեցիկ» գործարք։

Ու հենց դրա համար էլ ադրբեջանական կողմի ստորագրությունը կա մի փաստաթղթի տակ, որտեղ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին վերաբերող դրույթներ են քննարկվում, որոնք կարծես թե պիտի չլինեին և նորմալ պրակտիկայի պարագայում պետք է լինեին զուտ երկկողմ, առանձին։

Վստահե՛ք մասնագետների գիտելիքահեն ինտուիցիային։
Հավատացեք․ ոչ մասնագետը գիտելիքահեն, տեղեկատվահեն ինտուիցիա չեն ունենում»։

Տեսանյութեր

Լրահոս