Բաժիններ՝

Ամեն ինչ՝ հանուն ԿԼ-ի փլեյ-օֆֆի․ Պերկովիչի հետխաղային մեկնաբանությունը

Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» ոչ-ոքի խաղաց շոտլանդական «Աբերդինի» հետ։ Հետխաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է հանդիպումը։

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, բայց նաև շնորհավում եմ «Աբերդինին», կարծում եմ՝ երկու թիմերն էլ լավ խաղ խաղացին։ Առաջին խաղակեսում այդքան էլ գոհ չէի մեր ցուցադրած խաղից, թվում էր, թե ինչ-որ բան պակասում է մեր խաղաոճում։

Որոշեցինք, որ երկրորդ խաղակեսում կփոխենք մարտավարությունը և կխաղանք երկու հարձակվողով, թիմի արձագանքը շատ լավն էր, երկրորդ խաղակեսի սկսվելուց 7-8 րոպե անց հաշիվը դարձրինք 1:1: Վերջին 2 խաղում փլեյ-օֆֆ անցնելու համար մեզ հարկավոր է 3 միավոր, և մենք ամեն ինչ կանենք դա վաստակելու համար»,- նշել է Պերկովիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս