
Փաստ է, որ «աղդամցի» Ալենի պատիվն ու արժանապատվությունն իր մոտ չեն գտնվում. Աննա Մկրտչյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ արդեն իսկ Էրեբունի նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով լսումները:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը խոցվել է Աննա Մկրտչյանի խոսքերից, որն ուղիղ եթերում Ալեն Սիմոնյանի քաղաքական անցյալի, 2018թ. ապրիլին կենդանի մարդկանց տների մոտ «դագաղներ տանելու» օպերացիայի մասին հիշեցումներ էր կատարել: Աննա Մկրտչյանը նաև ասել է՝ «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», պատերազմ կեղծողը, և այլն: Ալեն Սիմոնյանը՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, Աննա Մկրտչյանից պահանջում է 500 000 դրամ գումար, ներողություն և հերքում: