«Կանխելու մեկ ձև կա. իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Երրորդ նախագահը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանությունը ժխտելուն։

«ՀՀ-ում ցեղասպանության ժխտումը կամ մեղմումը պատժվում է քրեական օրենսգրքի 379¹ հոդվածով»,- հակիրճ պատասխանեց Սերժ Սարգսյանը։

168.amի հարցին, որ այսօր թշնամին և ՀՀ իշխանությունները սարկարկման առարկա են դարձրել ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցը, այլև ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշները՝ Զինանշանը, Սահմանադրությունը, ի՞նչ է պետք անել, Սերժ Սարգսյանը կրկին կարճ պատասխանեց.

Կարդացեք նաև

«Կանխելու միայն մեկ ձև կա. իրենց պետք է ուղարկել իրենց տեղերը, այդքան բան»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930