Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հոգևորաց դասի ներկայացուցիչների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ աղոթք հղելով առ Աստված՝ 1,5 մլն անմեղ հայերի հիշատակի համար։
Այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողը մեջբերեց շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի արած հետևյալ հայտարարությունը. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Երեկ Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս ժողովուրդը իրենն է, և նա համարում է իրեն այդ ժողովրդի մի մասը: Այսինքն՝ երբ մեր համագումարի ժամանակ նա ասում էր, որ սեփական ժողովրդից չի կարելի նեղանալ, նա նաև նկատի ուներ դա, որ այնպես է իրականացրել իր կառավարման գործընթացը, որ յուրաքանչյուր քաղաքացի տեսնելով Սերժ Սարգսյանին, մոտենում, բարևում է. ես երեկ ականատես եմ եղել, թե ինչպիսի վերաբերմունք էր նրա նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը, ով երեկ Սերժ Սարգսյանին ուղեկցում էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: