Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները. Առողջապահության նախարարության խորհուրդները

Գարնանը սրվում են սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունները, մեծանում է սիրտ-անոթային սուր հիվանդությունների հավանականությունը:

Զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող անձանց մոտ հատկապես կարող են նկատվել արյան շրջանառության համակարգի հետ կապված փոփոխություններ`

☑️ զարկերակային ճնշման բարձրացում
☑️ սրտի կծկումների հաճախության բարձրացում
☑️ սրտի իշեմիկ հիվանդության երևույթներ:

Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պետք է գտնվեն բժշկի (ընտանեկան բժիշկ, սրտաբան, թերապևտ) հսկողության տակ անհրաժեշտության դեպքում` նշանակված դեղի դեղաչափերը կարգավորելու համար:

Կարդացեք նաև

  • Զարկերակային գերճնշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ`
    սիրտ-անոթային հիվանդություններ (սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն և այլն)
  • ուղեղանոթային հիվանդություններ (ներուղեղային արյունահոսություն, իշեմիկ
    ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ և այլն)
  • պերիֆերիկ զարկերակային հիվանդություն
  •  երիկամների հիվանդություններ
  •  հիպերտենզիվ ռետինոպաթիա:

Փոփոխելով ապրելակերպը` կարելի է հասնել զգալի բարելավման, այն է`

✅գիրության առկայության դեպքում նվազեցնել մարմնի զանգվածը

✅ սննդի մեջ նվազագույնի հասցնել աղի քանակությունը

✅ հաճախակի մարզվել, քայլել:

Տեսանյութեր

Լրահոս