Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։
Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) չեղարկվել էին թռիչքներն Իրանի 16 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու՝ Իմամ Խոմեյնիի անվան և Մեհրաբադ օդանավակայաններից, ինչպես նաև Սպահանի, Բուշերի, Թավրիզի, Քերմանշահի, Ահվազի և այլ օդանավակայաններից: