Բաժիններ՝

Հայաստանի սամբոյի ընտրանին աշխարհի գավաթի մրցումային երկրորդ օրը նվաճեց 7 մեդալ

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանի ընտրանու ներկայացուցիչները նվաճեցին 7 մեդալ:

Հայ մարզիկներից արծաթե մեդալակիր դարձավ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, բրոնզե մեդալների են արժանացել 58 կգ Նարեկ Գոգինյանը, Համլետ Սուքիասյանը, Վասակ Բարսեղյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 3 արծաթե և 11 բրոնզե մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստները):

Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջինը ՖԻԱՍ-ի թիմն է, որտեղ հանդես են գալիս ռուս մարզիկները: Նրանք նվաճել են 17 ոսկե մեդալ: Երկրորդ տեղում Ուկրաինայի թիմն է` 7 ոսկե մեդալ և եռյակը 1 ոսկե մեդալով եզրափակում է Ուզբեկստանի թիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930