«Վախենում եմ մտածել այն Հայաստանի մասին, որը Նիկոլ Փաշինյանը կթողնի իրենից հետո»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացին՝ հավելելով՝ հավատում է, որ փոփոխություններ կլինեն:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպման է հրավիրել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներին. հանդիպման նպատակը եղել է «խաղաղության պայմանագիրը» գովերգելու հարցում նոր համախոհների հավաքագրումը: