Բաժիններ՝

Բժիշկը հերքել է հավկիթների մասին հայտնի առասպելը

Ձվի կճեպը չի օգնի լրացնելու կալցիումի պակասը, ավելին, դրա օգտագործումը կարող է վտանգ ներկայացնել առողջությանը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Նա, ըստ shantnews-ի՝ News.ru-ի հետ զրույցում ցրել է տարածված միֆը։

Տիմոշչենկոն ասել է, որ նախկինում երեխաներին, հղիներին և կերակրող կանանց հաճախ խորհուրդ էր տրվում ուտել մանրացված ձվի կեղևը՝ կալցիումի պակասը լրացնելու համար։

Այժմ, ըստ բժշկի, այս մեթոդը համարվում է անարդյունավետ, քանի որ կեղևը պարունակում է կալցիումի կարբոնատ, որն օրգանիզմում ավելի վատ է ներծծվում, քան կալցիումի ցիտրատը։

Բացի այդ, շարունակել է Տիմոշչենկոն, ձվի կճեպ ուտելը մեծացնում է ինֆեկցիաների առաջացման վտանգը՝ մթերքի անբավարար վերամշակման պատճառով։ Նույն պատճառով բժիշկը խորհուրդ է տվել հում ձու չուտել։ Նա հավելել է, որ կալցիումի պակասը լրացնելու այլ ավելի արդյունավետ և անվտանգ միջոցներ կան, օրինակ, կաթնամթերքը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031