Բորոդինան նշել է, որ պանկրեատիտի սրման ժամանակ պետք չէ ձու ուտել։ Նաև, ըստ նրա, այն պետք է զգուշությամբ օգտագործել լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Նա բացատրել է, որ դեղնուցը կարող է առաջացնել խոլելիտիազի սրացում, քանի որ այն ունի խոլերետիկ ազդեցություն։
Ձվի կճեպը չի օգնի լրացնելու կալցիումի պակասը, ավելին, դրա օգտագործումը կարող է վտանգ ներկայացնել առողջությանը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշչենկոն։ Նա News.ru-ի հետ զրույցում ցրել է տարածված միֆը։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով: