Կոնսերվատորիան պոկում եք, որ ի՞նչ դառնա Երևանը. սպասարկման օբյեկտների հավաքածո՞ւ. երաժշտագետ

«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը:

Խոսելով «Եվրատեսիլի» մասին՝ երաժշտագետը նշեց, որ այն երաժշտական մրցույթ չի համարում:

«Համարում եմ կիսակոմերցիոն, կիսաքաղաքական ինչ-որ նախագիծ, որովհետև այն, ինչ արվում է երաժշտության հետ՝ «Եվրատեսիլի» շրջանակներում, դեմ է իմ մասնագիտական սկզբունքներին:

Կարդացեք նաև

Սա «երաժշտական» ճաշակի պարտադրման մի ակցիա է: Հայկականություն որոշ էլեմենտներ կարելի է տեսնել՝ հետո՞ ինչ»,- ընդգծեց Լիլիթ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք»-ին, որի մաս է կազմելու նաև Կոնսերվատորիան՝ ըստ իշխանությունների ներկայացրած նախագծի, երաժշտագետը նկատեց.

«Մեր ամբողջ քաղաքաշինական կոնցեպտը հենց այնպիսին է, որ քաղաքը լինի ակադեմիական, մշակութային դիմագծով:

Կոնսերվատորիան մեր մայրաքաղաքի սիրտն է, ի՞նչն եք պոկում, տանում: Ի՞նչ դառնա Երևանը՝ սպասարկման օբյեկտների հավաքածո՞ւ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս