Հետաքրքրության համար մեկ անգամ օգտագործեցի ու ապշեցի, որովհետև գաղափար տվեցի արհեստական բանականությանն ու ասացի, որ վերամշակի երաժշտությունը ռոքային ոճով, իսկ թե ի՞նչ արեց՝ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ինչքան զարգացած համակարգ են ստեղծել։ Զարմանալի էր։ Գաղափարների համար կարելի է օգտագործել, բայց ոչ միշտ։ Կարող է քեզ օգնել, գաղափար տալ։
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը: