Դեմ եմ դրան։ Եվրոպայում Կոնսերվատորիան կենտրոնում է։ Վերջերս եմ դադարեցրել իմ համագործակցությունը Դրեզդենի պետական օպերային թատրոնի հետ, որը քաղաքի կենտրոնում էր՝ Կոնսերվատորիային, թանգարաններին կից։ Մենք աշխարհին տալիս ենք հազարավոր կադրեր։ Տեղանքից չի որոշվելու՝ որակ տալո՞ւ ենք, թե՞ չէ։ Եթե Կոնսերվատորիան տեղափոխեն՝ բոլորիս համար աղետ է լինելու։ Ունենք դասախոսական մեծ կազմ, ովքեր ապրում են կենտրոնում, աշխատում են նաև Օպերայում, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում և ընդամենը մեկ քայլով հասնում են այդ բոլոր օջախները։ Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, տեղաշարժը կարողանո՞ւմ են ապահովել։ Եվրոպայում նոր համակարգեր ստեղծում են՝ չքանդելով հինը։
Նիկոլ Փաշինյանը գործնականում օպտիմալացնում է Հայաստանն ու հայ հասարակությունը, որի անգամ լուսավորյալ անդամների մեծ մասը մեկուսի խավարը գերադասում է հավաքական լույսից՝ դրանով ամրացնելով այն պատնեշները, որոնք ամեն օր ավելի են բարձրանում հասարակության տարբեր շերտերի ու խավերի միջև։
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը:
168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ բուհական համակարգի, այսպես ասած, «օպտիմալացման» և «ակադեմիական քաղաքի» ծրագրերի իրականացման միակ արդյունքը կարող է լինել աշխատավարձերի բարձրացումը և այն հույսը, որ խոշորացված հիմնարկների գիտաշխատողներն ավելի շատ հոդվածներ կտպեն և բուհերի վարկանիշը կբարձրացնեն։
«Մեր ոլորտում և՛ ժողովրդական, և՛ վաստակավոր արտիստի կոչում ստանալու դեպքում աշխատավարձի ինչ-որ փոփոխություն եղել է: Վերջին տարիներին նկատել եմ այդ սուտ, դեմոկրատիկ միտումները, թե բոլորը հավասար են, ոչ մեկը մյուսից լավը չէ: Ամբողջը սեղանային կենացի բնույթի է: Կամ ասում են՝ մեկը գնացել, հայտնի պաշտոնյայի քեֆին երգել է, կոչում են տվել: Գիտեմ, որ նման դեպքերը մաքսիմում 1-2-ն են, լավ, 3-ը: Մնացածն իսկապես այն մարդիկ են, ովքեր նվիրյալներ են, աշխատում են այս երկրի համար: Չեմ ամաչում, այդ թվում՝ ես: