Համամարդկային արժեքները բերել վերագրել են իրենց, իբրև նոր բան են հորինել․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոտ մեկ տարի առաջ միջազգային ֆորումներից մեկի հետնաբեմում շփվում էի խորհրդատվական ընկերության ղեկավար մի իտալացու հետ: Մոտավորապես իմ տարիքի էր, աշխարհով մեկ շրջագայող ու տարբեր տարածաշրջաններում բիզնես անող: Միջազգային քաղաքական կոնյունկտուրան լավ ընկալող: Խոսակցության ժամանակ եկանք-հասնաք Հայաստան:

Ասում է.

– Դե ձեր մոտ էլ լուրջ փոփոխություններ եղան, չնայած հեռանկար չեմ տեսնում:

– Ինչու՞, – հարցնում եմ:

– Միևնույն է ձեզ չեն թողնելու զարգանաք:

– Բա ձերոնք եվրոպական արժեքներ են խոստանում, ռեֆորմներ…

– Եվրոպական արժեքնե՞ր, – սկսեց ժպտալ: – Իսկ ո՞վ ասաց, որ դրանք կան:

Համամարդկային արժեքները բերել վերագրել են իրենց, իբրև նոր բան են հորինել:

Իմացիր, որ Եվրոպայում ոչ ոք չի խոսում եվրոպական արժեքների մասին: Եթե ուզում ես, խոսենք իտալական արժեքներից:

Ինչ խոսք, դա շատ ավելի հետաքրքիր թեմա էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031