ՀՀ իշխանությունները պատշաճ մակարդակով ապահովել են ՌԴ նախագահական ընտրությունների անվտանգությունը. ՀՀ-ում ակտիվ քվեարկել են նաև Վրաստանից եկած ռուսները. Կոպիրկին

Ռուսաստանի նախագահական ընտրություններին Հայաստանում ակտիվորեն քվեարկել են Վրաստանից եկած ռուսները։ Գյումրիում քվեարկել է ավելի քան 1300 մարդ, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի Վրաստանից բավականին շատ մարդիկ են եկել քվեարկելու Երևանում և Գյումրիում, ի դեպ, Գյումրիում, ըստ գլխավոր հյուպատոսության, քվեարկել է ավելի քան 1300 մարդ»,-ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հայաստանի իշխանությունները պատշաճ մակարդակով ապահովել են ՌԴ նախագահական ընտրությունների անվտանգությունը, միջադեպեր չեն եղել»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս