 
                        ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը
 
                                    Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը։ Արարողության տեսանյութը X սոցիալական հարթակի իր էջում տեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Շվեդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 32-րդ անդամը։
Ստոլտենբերգը ողջունել է Ստոկհոլմի անդամակցությունը դաշինքին, իսկ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը շնորհակալություն է հայտնել իր երկիրը ՆԱՏՕ-ի կազմ ընդունելու համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        