Հայաստանից արտերկիր միջոցների փոխանցումը շարունակում է աճել ավելի արագ, քան արտերկրից ՀՀ։ Այս երկու հոսքերը գրեթե հավասարվել են ծավալով. գրում է armeniasputnik.am-ը։
Կարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
Փաշինյանի՝ Եգիպտոս կատարած այցը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին:
«Արցախը եղել է Հայաստանի անվտանգության դարպասը, և այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը, ոտնձգություն է նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, օրվա իշխանությունը չի կարող լուծել, նրանք պատրաստ չեն այսօր իրենց տեղը զիջելու կարող ուժերի։ Երբ մարդն իր անձնականն ավելի է գերադասում, քան պետական շահը, ունենում ենք նման ցավալի իրավիճակ։ Նիկոլի և իր իշխանության հետ ես չեմ կարող ապագա կանխատեսել»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։
Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է Փաշինյանի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 4-ին հայտարարել էր, որ Կիևին թևավոր հրթիռների մատակարարումներից հրաժարվելու իր որոշումը չի փոխի։
Զինծառայողը մահացել է դեռևս 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզում մարտական առաջադրանքը կատարելուց հետո, հերթափոխով զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ քաղաքացիական ավտոմեքենայի հարբած վարորդը բարձր արագությամբ հարվածել և կողաշրջել է զինծառայողներին թափքում տեղափոխող ՈՒԱԶ-ը։
Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը, հանդիպման ընթացքում, պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով, անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։
Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։
Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում, որոնք տեղի կունենան ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հսկայական դրամաշնորհ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում միջոցառման շրջանակում ինժեներական լաբորատորիաների խմբակների աշխատանքների կազմակերպման նպատակով:
Եգիպտոսի Al Qahera հեռուստաընկերությունը նույնպես հաղորդել է, որ բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով՝ հավելելով, որ դրանք «դժվարությունների են բախվում»:
Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (Խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մարտի 1-ին:
Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի 21-23-ը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:
Ավելի վաղ Գերմանիայում հաստատել էին ձայնագրության իսկությունը։ Իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս մեկ անգամ կրկնել էր, որ երկիրը Կիևին Taurus հրթիռներ չի մատակարարի։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի ներկայացուցիչ Արա Խզմալյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 74 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 10.960.549 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 91.585.350 ՀՀ դրամ:
Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն այսօր հրապարակել են 2024 թվականի տարեկան նոր զեկույցը Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ, որի նպատակն է նպաստել ԶԼՄ պաշտպանությանն ու լրագրողների անվտանգության ապահովմանը։
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ փետրվարի 28-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հարցազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը լրագրողների հասցեին հնչեցրել էր անթույլատրելի արտահայտություն:
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Եռաբլուրում վրդովվել է լրագրողների այն հարցից, որ Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համարում է Ադրբեջան, արդյո՞ք ինքը հաշտ է այս իրողության հետ, ինչին Արամ Սարգսյանը, ափերից դուրս գալով՝ լրագրողին պատասխանել է՝ «սուտ եք ասում»: Այնուհետև հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ, Եռաբլուրում, այն էլ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, քաղաքական հարցազրույցներ չի տալիս, սակայն չի խորշել լրագրողներին մեղադրել իրեն «փողով» հարցեր տալու մեջ:
Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից ու ամբողջական բռնազավթումից հետո վտանգված են Արցախի միջնադարյան բազում հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ, պատմամշակութային արժեքներ հանդիսացող շենքեր ու շինություններ:
ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ:
«Ինչպե՞ս ընկավ Հռոմը։ Բոլորը կհամաձայնեն, որ պատճառներից մեկը միանգամայն ակնհայտ է՝ հռոմեական բանակում և նրա լեգեոններում գերակշռում էին ոչ քաղաքացիները, ովքեր, ի վերջո, քանի որ հավատարիմ չէին Հռոմին, ապստամբեցին քաղաքացիների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը «Ամերիկայի վերջը» տեսանյութում, որը տեղադրված է իր կայքում։
ՖԻԴԵ-ի վարպետներ Էրիկ Հակոբյանը և Ալեքս Սահակյանն ունեն 2.5 միավոր:
ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի Dialogue works ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը շուտով կվերացվեն, քանի որ Վաշինգտոնին նրանք այլևս հարկավոր չեն։ Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru-ն։