ԿԳՄՍՆ-ի 858 միլիոն 636.900 դրամ դրամաշնորհը՝ ԱՏՁՄ-ին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հսկայական դրամաշնորհ է հատկացրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում միջոցառման շրջանակում ինժեներական լաբորատորիաների խմբակների աշխատանքների կազմակերպման նպատակով:

ԿԳՄՍՆ-ն այս նպատակի համար ՀԿ-ին կհատկացնի 858 միլիոն 636.900 դրամ:

Armeps համակարգում հրապարակված պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ծրագրով 10 տարեկանից սկսած՝ երեխաների համար ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն է ստեղծվում,   հմտությունների ձեռքբերում և ուղղորդում ՏՀՏ ոլորտ:

Թեև իրավաբանական անձանց ռեգիստրի վերջին տվյալներով ԱՏՁՄ իրական շահառու է նշվում Տավուշի նախկին մարզպետ, ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանի անունը, որը հ/կ գործադիր տնօրենն էր, այդուհանդերձ, Հայկ Չոբանյանը  նախորդ տարի հեռացել է. ԱՏՁՄ-ն արդեն նոր գործադիր տնօրեն ունի՝ Սարգիս Կարապետյանը:

Կարդացեք նաև

Ընդամենը մեկ ամիս առաջ միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում էլ վերընտրվել էր իշխանական տարբեր շրջանակների հետ մտերիմ Եսայան եղբայրներից կրտսերը՝ Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:

Տեսանյութեր

Լրահոս