Հարավային Կովկասի (Անդրկովկասի) աշխարհագրությունը պատմականորեն սահմանել է այս տարածաշրջանը որպես կապող տարածք Եվրասիայում։ Էթնիկ բազմազանությունը և ներքին հակասությունների բարդույթը, մի կողմից, զուգորդված խոշոր խաղացողների շահերի հետ, մյուս կողմից, որպես կանոն, դժվարություններ են ստեղծել բնական մրցակցության և համագործակցության ճանապարհին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ Հայաստանում պատշաճ ջանքեր չեն գործադրվել, որպեսզի ստիպեն միջազգային համապատասխան կառույցներին մարդու իրավունքների, ժողովրդավարության ոտնահարման և քաղբանտարկյալներին առնչվող հարցերի դեպքում չփակել աչքերը, չձևանալ կույր, խուլ և համր։
«ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը»,- այս մասին գրում են ամերիկյան հեղինակավոր «Ռենդ» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբաններ Ջո Հաբերմանն ու Փոլ Քորմարին՝ «ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ հոդվածում։
ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։