Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունը մի շարք ուղղություններով սկսել է հակասական հայտարարություններով՝ դեռևս պահպանելով առեղծվածն ու ինտրիգը։
Տևական դադարից հետո՝ նախօրեին, Պուտին-Փեզեշքիան՝ Ռուսաստան-Իրան Մեծ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց նախաձեռնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
«Իրան-Ռուսաստան Համապարփակ գործընկերության նոր համաձայնագիրը երկկողմ հարաբերություններում լուրջ հանգրվան է, որը կանդրադառնա կողմերի միջև բոլոր ռեգիոններում փոխգործակցության որակի վրա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Պուտին-Փեզեշքիան նոր համաձայնագրի ստորագրման փաստին։
Հունվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ հայտարարություն տարածեց՝ մարտահրավեր նետելով Արևմուտքին, ինչպես նաև հրթիռային վերջնագիր ներկայացնելով ՌԴ գլոբալ հակառակորդին՝ հավաքական Արևմուտքին։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։
ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։