«Սա, իհարկե, դուր չի գալիս Ռուսաստանին, որի համար ՌԴ-ն պատրաստ է գործի դնել իրեն հասանելի միջոցները։ Հենց դա է պատճառը, որ ռուսական սպառնալիքներին արձագանքում է Պետդեպը, քանի որ սա դարձել է միջազգային հարաբերությունների համար կարևոր հարց։ Ինչո՞ւ է սա այդքան կարևոր, քանի որ Հարավային Կովկասում ՌԴ-ն իր ազդեցությունը պահպանել է Հայաստանի, ինչպես նաև չլուծված հակամարտությունների միջոցով, ուստի Արևմուտքը հենց այս փուլում ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան և ՌԴ ռազմական ներկայության հարցը, որպես անվտանգության երաշխավոր, այլևս անհրաժեշտ չլինի։
ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ամերիկացի համանախագահ դիվանագետը ռեգիոն էր այցելել նաև մարտին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպման մասին խոսակցությունները սկսվել են դեռևս այդ ժամանակահատվածից: Սակայն, նրա որակմամբ, կողմերի միջև կարծես կան մի քանի առանցքային տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս գործընթացն առաջ մղել:
168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի դիվանագիտական շրջանակները հասկանում են իրավիճակի աղետալի ռիսկերը Հարավային Կովկասում ՌԴ ներկայության համար՝ կանխատեսելով նույնիսկ, որ ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացումով կարող է սկսվել կամ պարզապես ավարտվել Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու գործընթացը, որն էլ Արևմուտքն իր ճնշումներով ու ակտիվ քաղաքականությամբ ներկայումս առաջ է մղում: