Ուղիղ ասենք` հանուն սեփական իշխանության Նիկոլն ունակ էր Հայրենիք հանձնել. Արմեն Աշոտյան

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Աննա Սարկիսովան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Հնարավո՞ր է ընտրություններով Նիկոլին հաղթել, թե՞, միևնույն է, պետք է բողոքի ակցիաներ լինեն»։

Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Ուղիղ ասենք. հանուն սեփական իշխանության Նիկոլը ունակ էր Հայրենիք հանձնել, մարդ զոհել, ընտրությունները ի՞նչ են, որ դրանք էլ ոտնակոխ անի։ Թե ինչի՞ է նա ընդունակ նաև ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, պետք չէ հիշեցնել (ՏԻՄ ընտրություններից սկսած)։

Ուստի, ընտրություններին նրան պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով։

Ի դեպ, քաղաքացիները կարծում են, որ ժողովրդավար դիտվելու համար տվյալ երկրում պետք է գոնե մեկ անգամ ընտրություններով իշխանություն փոխվի։ Այս տեսակետից ևս նիկոլական Հայաստանը ժողովրդավար չէ, որովհետև նա եկել է իշխանության զավթումով։

Ուզում եմ նաև ընդգծել. Հայաստանում 2018-ից հետո բոլոր ընտրությունների անցկացումը միֆ է, կեղծիք։ 2018-ի ընտրությունները հրճվանքի ընտրություններ էին, 2021-ինը ցավի։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլը հող է նախապատրաստում, որ գալիք ընտրություններն էլ լինեն վախի ընտրություններ։ Մի կողմից նա երկրի ներսում է ստեղծում վախի մթնոլորտ` հետապնդելով և կալանավորելով իր քաղաքական ընդիմախոսներին։ Մյուս կողմից էլ նա խրախուսում է արտաքին սպառնալիքներից ներսում վախի մթնոլորտի ձևավորումը։ Իր պատկերացումով հայ ժողովուրդը պիտի վախենա Նիկոլից և Ալիևից, որպեսզի ամրապնդի Փաշինյանի իշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս