«Այս յոթ տարիներն ապացուցել են, որ Փաշինյանը ոչ թե կոռուպցիայի դեմ էր պայքարում, այլ կոռուպցիան իրենով անելու համար։ Հայաստանում նրա օրոք պաշտոնյա լինելն իր եկամտաբերությամբ համադրելի է ժամանակին Bitcoin գնելու հետ։
Երկրում ռեպրեսիաներ են բառիս լայն իմաստով. հեծանիվով էր շրջում, քաղաքը պարալիզացրել են հիմա. Սրբազան
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկանց ամենաստորին բնազդները՝ ատելությունը, թշնամանքը, նախանձը։ Տարիներ շարունակ գեներացվող այդ բնազդների գագաթնակետը դարձավ 2018-ը, երբ քաղաքացիները պարպեցին ատելությունն ու թշնամանքը՝ ինքնանպատակ մերժման միջոցով։ 2018 թվականի իրադարձությունների հիմքում անթույլատրելի չափաբաժնով բացասական էներգետիկա էր ընկած, որը հետագա չորս տարիներին սուբլիմացվելով ամենատարբեր դրսևորումներով, հանգեցրեց այն աղետալի վիճակին, որում այսօր գտնվում է Հայաստանը։