Ռուսաստանն ասում է՝ մի՛ օգտագործեք ձեր հրթիռները մեր տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար, որովհետև դա ուղիղ պատերազմի կբերի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն է տրամադրելու ծրագրավորումը, որը հնարավոր է դարձնելու այդ հրթիռների օգտագործումը: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք, և իմ ռեալիզմի տեսակը կասեր՝ այո՛, դա իրական է:
Փաշինյանի վարչախումբը թղթի վրա ամեն ինչ կառուցում է՝ մետրոյի կայարան կամ կայարաններ, «Ակադեմիական քաղաք», նոր ատոմակայան, էլի ուրիշ բաներ… Ինչո՞վ են կառուցում, ո՞ւմ հաշվին, ո՞ւմ միջոցներով, ոչ մեկը չգիտի։ Իրենք էլ չգիտեն։ Փող չունեն, բայց «կառուցում» են։ Կառուցածներն այսքան ժամանակ չտեսանք, հիմա էլ իբր նորերն են կառուցում։ Դե, ելույթներ են, դատարկ խոսքեր են՝ կախում են «հպարտ» քաղաքացիների ականջներից:
Հայաստանի արտաքին գերատեսչությունը «պատմական» է որակել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ որոշումները Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Թեման, ինչպես և սպասելի էր, իշխանամերձ շրջանակներն արագորեն փաթեթավորեցին նոր ձեռքբերումների անվան տակ։
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և արգելեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը։ Տոտալիզատորների գովազդը թույլատրվեց միայն սահմանափակ տարածքներում։ Ականջահաճո ձևակերպումներ էին տալիս, իբրև թե հասարակությանը այդպիսով հեռու են պահում խաղամոլությունից: