Բաժիններ՝

Մթերքներ, որոնք վտանգավոր է տաքացնել միկրոալիքային վառարանում

Ճարպեր պարունակող մթերքները, այդ թվում՝ կաթը, միկրոալիքային վառարանում տաքացնելիս կարող են վնասակար դառնալ առողջության համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոիսենկոն։

Միկրոալիքային ճառագայթումը, որն օգտագործվում է միկրոալիքային վառարանում սնունդը տաքացնելու համար, կարող է հանգեցնել ճարպերի քիմիական հատկությունների փոփոխության, ըստ shantnews-ի՝ ասել է նա:

«Միկրոալիքային վառարանը տաքանում է միկրոալիքային ճառագայթների օգնությամբ, որոնք գործում են մոլեկուլների վրա և կարող են փոխել ճարպերի քիմիական կառուցվածքը: Բնական ճարպերը կարող են վերածվել տրանս ճարպերի (չհագեցած ճարպի անառողջ տեսակ ): Օրինակ, դուք չեք կարող տաքացնել կաթը, դա վերաբերում է նաև մանկական սննդի համար նախատեսված կաթին»,- պարզաբանել է Մոյսենկոն։

Առավել վտանգավոր է միկրոալիքային վառարանում տաքացնել արդեն իսկ տրանս ճարպեր պարունակող մթերքները, շարունակել է բժիշկը։ Նա որպես օրինակ բերել է արագ սնունդը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս